211652_close_icon
views-count5203 դիտում article-date 20:12 21-06-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես պայմանագիր կնքեց Ֆրեդի հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդի տրանսֆերը: Ակումբները հայտարարել էին բրազիլացու տեղափոխության մասին հունիսի 5-ին, իսկ այսօր մանկունյանցիները նրա հետ 5-ամյա պայմանագիր են կնքել: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել,որ «ՄՅՈւ»-ն 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է մոտ 60 մլն եվրո: Ֆրեդը ԱԱ-2018-ում վնասվածքի պատճառով բաց էր թողել Բրազիլիայի հավաքականի առաջին խաղը, սակայն այժմ նա կարող է մասնակցել Կոստա-Ռիկայի հետ երկրորդ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր