Շվայնշտայգերը 3-ամյա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց «Բավարիայից» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տեղափոխության մասին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Շվայնշտայգերը մանկունյանցիների հետ եռամյա պայմանագիր է կնքել: Ավելի վաղ հաղորդվել է, որ խաղացողի աշխատավարձը նոր թիմում կկազմի տարեկան 10 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» միակ թիմն է, հանուն որի ես կարող էի թողնել «Բավարիան»: Ես նորից հնարավորություն ունեմ աշխատելու Լուի վան Գալի հետ», ասել է գերմանացի ֆուտբոլիստը: