211652_close_icon
views-count31823 դիտում article-date 15:32 21-06-2018

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զինծառայողների վարժանքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են զինծառայողների վարժանքները հետախուզական-հարվածային (կրակային) կոնտուրներում: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/938370.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, նոր ժամանած զինծառայողների հետ երկփուլ պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ «Էքստրեմալ» շոգ կլիմայի պայմաններում: Տեսական պարապմունքներում զինծառայողները կյուրացնեն տեղանքի լեռնային պայմաններում անձնակազմի պատրաստման և ուսուցման և հետախուզական-հարվածային կոնտուրների կիրառմամբ համազորային մարտի վարման նոր մեթոդիկան: Գործնական փուլում զինծառայողները կվարժվեն ստացված կոորդինատներով ոչնչացնելու պայմանական հակառակորդի կենդանի ուժը և զրահապատ թիրախները՝ անօդաչու թռչող ապարատների օգտագործմամբ և կործանիչ, բանակային օդուժի, հրետանային կրակի կիրառմամբ՝ հակաօդային պաշտպանության զորքերի միջոցների օգնությամբ: Վարժանքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ և շուրջ 50 միավոր ռազմական, ավիացիոն և անօդաչու թռչող տեխնիկա:

Նմանատիպ նյութեր