11467 դիտում
19:56 22-04-2017
Թալիբները հարձակվել են ռազմակայանի վրա, սպանել 140 աֆղան զինծառայողների
«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում, Մազարի-Շարիֆ քաղաքի ռազմակայանում սպանել են 140 աֆղանցի զինծառայողների, կան տասնյակ վիրավորներ, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-39675226]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Աֆղանստանի իշխանությունները տեղեկացնում են, որ ռազմակայանի վրա հարձակման ժամանակ գրոհայինները եղել են կառավարական բանակի համազգեստներով: Սա մարդկային ամենամեծ կորուստներով հարձակումն է:
Մազարի-Շարիֆի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվել է 140 զինծառայող, և այդ թիվը կարող է ավելանալ:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինծառայողները ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել ռազմակայանի տարածքում գտնվող մզկիթից: Գրոհայինները գնդակահարել են նաև ճաշարանում գտնվող զինվորականներին:
Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ օգտագործել են նաև մահապարտների: Փոխհրաձգություն է եղել ամբողջ օրվա ընթացքում, և ականատեսների պնդմամբ, զոհերի թիվը կարող է ավելանալ: Թալիբների կորուստներն անհամեմատ քիչ են՝ մոտ 10 գրոհային:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի ռազմաբազայում հարձակման հետևանքով հայ խաղաղապահներ չեն տուժել:
«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - հայտնում է Հովհաննիսյանը։
Նմանատիպ նյութեր
8776 դիտում
14:30 29-08-2021
Թալիբներն Աֆղանստանում սպանել են հայտնի աֆղան երգչին
1139 դիտում
11:47 01-03-2014
Պակիստանում թալիբները հարձակվել են ամերիկյան պահակախմբի վրա․ ԶԼՄ֊ներ
4382 դիտում
14:59 19-10-2017
Աֆղանստանում թալիբները հարձակվել են ռազմաբազայի վրա. զոհվել է առնվազն 40 զինվորական
Այս բաժնից
487 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
514 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1129 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN