Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարականին, շարունակելու է պաշտոնավարումը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել այդ հրաժարականը: Արդյունքում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման:
Ի դեպ, կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես: Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]