Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ. Մոհամադ Բաղըր Նոբախտ
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Բաղըր Նոբախտը հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը:
«Մենք երբեք բանակցություններ չենք վարում ազգային անվտանգության հարցերի շուրջը, ընդսմին երկխոսությունը մնում Է մեր քաղաքականության գործիքներից մեկը: Սակայն նման մարդու (Դոնալդ Թրամփի) հետ բանակցություններ անցկացնելը ոչ մի տրամաբանություն չունի»,-ասել Է Նոբախտը:
ՎՎերջինս հավելել է, որ միջուկային գործարքը կնքվել Է բանակցությունների արդյունքում, և նա, ով խախտել Է նախկին պարտավորությունները, վստահության արժանի չէ։
«Այժմ հիմքեր չկան նման մարդու հետ երկխոսելու համար, բայց միևնույն ժամանակ Իրանը բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ»:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին։ Նա խոստացել էր ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլև կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: