211652_close_icon
views-count4432 դիտում article-date 14:38 19-06-2018

Վերականգնվել է «ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը

«ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ներկայացուցիչներ, երկաթուղայիններ: Նախքան էլեկտրակենտրոնացման համակարգը շահագործման հանձնելը նախարարության ներկայացուցիչները «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ զննեցին Սևանից Զոդ ձգվող 120 կիլոմետրանոց ուղին, ծանոթացան ենթակառուցվածքի վիճակին, ենթակառուցվածքի հետ կապված 2018թ. պլաններին և աշխատանքների իրականացման փուլայնությանը։ Էլեկտրական կենտրոնացման համակարգը կայարանում չէր աշխատում 1989 թվականից: Համակարգը թույլ կտա գնացքների համար երթուղի կազմել անմիջապես կառավարման վահանակից՝ առանց գիծ դուրս գալու: Դա էապես կարագացնի գործընթացը՝ կրճատելով տևողությունը 30 րոպեից մինչև կես րոպե, իսկ գնացքների ձևավորման ժամանակը հետագա տեխզննման հետ միասին կկրճատվի 1 ժամ 20 րոպեով: Բացի այդ, համակարգը լիովին ապահովում է գնացքների երթևեկության անվտանգությունը և կայարանի աշխատակիցների աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության պահանջները, ինչը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ: Կայարանի վերականգնման համար ծախսվել է 52 մլն դրամ: Տեղադրվել են ավելի քան 9 կմ մալուխներ, 530 երկաթուղային միակցիչներ, 261 սարքավորում` ռելեներ, բլոկներ, տրանսֆորմատորներ: Ընդհանուր առմամբ, էլեկտրական կենտրոնացման համակարգում ներառված է 4 ուղի, 11 սլաքային փոխադրիչ և 17 լուսացույց: «Զոդ» կայարանն ապահովում է ՀԿԵ բեռնային աշխատանքի 63,6 %: 2017 թվականին կայարանի բեռնման ծավալը կազմել է 1179432 տոննա: Սերգեյ Վալկոն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալին ու հյուրերին ներկայացրեց կայարանի և էլեկտրական կենտրոնացման համակարգի հնարավորություններին: «Մենք պայմանավորվել ենք, որ կայցելենք բոլոր կայարաններ և կծանոթանանք արդիականացման նախագծերին, տարվում է հսկայական աշխատանք, իսկ տեխնոլոգիական նորույթները լավ տպավորություն են թողնում»,- նշեց Արմեն Փամբուխչյանը: Ավտոմատացման ներդրման հերթում հաջորդը «Ղալթաղչի» կայարանն է: «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի վերականգնումը Շորժա-Վարդենիս-Զոդ ուղեմասի ենթակառուցվածքի վերականգնման ծրագրի իրականացման առաջին քայլն է։ 2018 թվականին պլանավորված է միկրոպրոցեսորների կիրառմամբ կիսաավտոմատ արգելափակման վերականգնումը, ինչը թույլ կտա իրականացնել գնացքների անխափան երթևեկություն Արարատ-Զոդ ուղեմասով՝ ապահովելով գնացքների երթևեկության անվտանգության պահանջները և բարելավելով տեղափոխվող բեռների անվտանգության և ամբողջականության հարցը», - իր ելույթում նշեց գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր