211652_close_icon
views-count89664 դիտում article-date 14:03 17-06-2018

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա քաղաքացին տրակտորի և կցորդի կցորդման հանգույցի վրայից վայր է ընկել. նա հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Դաշտավան-Դարակերտ դաշտամիջյան ճանապարհին Դարակերտ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Սարգսյանի վարած «Տ-40» մակնիշի տրակտորով խոտ տեղափոխելու ընթացքում տրակտորի և կցորդի կցորդման հանգույցի վրայից քաղաքացի է ընկել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվդանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվադնդանոց տեղափոխվածը Ջրահովիտ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Սուրեն Մուսայիլյանն էր, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր