211652_close_icon
views-count105850 դիտում article-date 12:56 17-06-2018

Լարված իրավիճակ Երևանում. Երևանի քաղաքապետարանի և Էրեբունու թաղապետարանի որոշ չինովնիկների «թեթև ձեռքով» քարե շինությունը մի իսկական պատուհաս է դառնում բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ամսից ավելի է, Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ 71 և Աճեմյան 18/5 հասցեի բնակիչները մի իսկական շինարարական «տեռորի» մեջ են հայտնվել։ Այսօր՝ հունիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Շինությունը կառուցվում է՝ 3-րդ կարգի վթարային շենքի պատի հիմքը քանդելով, ու, ըստ փորձագետների, շատ քիչ հեռավորություն է պահպանվել։ Նշված տարածությունն այնքան է նեղացվել, որ շենքի բակը տանող մտնող ավտոմեքենաների համար 2 երթևեկելի հատվածները դարձել են երթևեկելի՝ 1 մեքենայի համար։ Ստացվում է, որ մեքենաները պետք է հետադարձ կատարեն և մտնեն բակ, որտեղ հատկապես ամռանը երեխաներ են խաղում։ Դա արդեն իսկ մեծ վտանգ է ստեղծում երեխաների համար։ Այժմ չկա նաև բակային լույսերը փոխելու հնարավորություն, քանի որ համապատասխան մեքենաները ևս չեն կարողանալու ազատ տեղաշարժվել։ Վարդանուշ Լոգյանին պատկանող՝ նախկինում 18 քմ տարածք ունեցող ավտոտնակը, չգիտես ինչպես, այժմ վերածվում է 38 քմ տարածքով շինության, այն էլ երկհարկանի, որտեղ, ըստ երևույթին, գործելու է ավտոտեխսպասարկման կետ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե նշված շենքում հրդեհի դեպք արձանագրվի, ապա հրշեջ-մեքենաները չեն կարողանալու ազատ աշխատել և պատճառներից մեկն էլ կառուցվող քարե շինությունն է, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարները կուրծք ծեծելով հայտարարում էին, որ պետք է շենք-շինությունների մոտ նմանատիպ կառույցներ չլինեն, որպեսզի հրշեջներն ու օպերատիվ այլ ծառայությունները կարողանան ազատ աշխատել, մինչդեռ ստացվում է, որ որոշ պետական չինովնիկներ ասում են այլ բան, անում են այլ բան։ Բնակիչները հուսով են, որ եթե քաղաքապետը կամ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն այցելեն նշված վայր, կհամոզվեն, որ իրենց բարձրացրած խնդիրը հրատապ է և այն պետք է լուծվի՝ ի շահ բնակչի, հակառակ դեպքում բնակիչները պատրաստվում են անժամկետ նստացույց անել Երևանի քաղաքապետարանի առջև, քանի որ նման կառույցների շինթույլտվությունը տալիս է քաղաքապետարանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր