ԱՄՆ-ն 47 պահանջ է ներկայացրել Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացման հարցով
Միացյալ Նահագներն ամբողջական ապամիջուկայնացման համաձայնագիր կնքելու հարցով 47 պահանջ է ներկայացրել։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյին։
Վերջինի խոսքով՝ ՄԱՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իրազեկել է Փհենյանին, որ ամերիկյան կողմը «ամբողջական ապամիջուկայնացում» հասկացության մեջ ներառում է միջուկային և այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև հրթիռների ու բոլոր համապատասխան օբյեկտների վերացումը։
«Եթե այդ ամենն ամբողջությամբ չկատարվի, ապա Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցներն էլ չեն հանվի»,-ասել է Կոնոն։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Կիմ չեն Ընի երկկողմ հանդիպումը, որի ավարտին ստորագրվել է փաստաթուղթ։