Թրամփը Հյուսիսային Կորեային անվանել է «ԱՄՆ-ի համար վտանգավոր երկիր»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը «թշնամական և վտանգավոր է ԱՄՆ-ի համար»: Այդ մասին գրում է TACC-ը:
«ԿԺԴՀ-ն իրականացրել է խոշոր միջուկային փորձարկումներ, նրանց խոսքերն ու գործողությունները դեռ թշնամական և վտանգավոր են ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը իր Twitter-յան էջում:
Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության ընդհանուր անհամաձայնությունը, հերթական միջուկային փորձարկումն է իրականացրել: