Էրդողանն առաջարկում է իսրայելական զենքի հարցով ապամիջուկայնացման կոնֆերանս անցկացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է տարածաշրջանի երկրներին ապամիջուկայնացման թեմայով համաժողով անցկացնել՝ կապված Իսրայելի միջուկային զենքի խնդրի հետ։
Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է լրագրողներին՝ Էր Ռիադից վերադառնալիս, որտեղ տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ գագաթնաժողովը:
«Առաջին անգամ մենք առաջարկում ենք տարածաշրջանային համաժողով անցկացնել ապամիջուկայնացման թեմայով՝ կապված Իսրայելի միջուկային զենքի մասին տվյալների հետ: Խնդրի տակտիկական և ռազմավարական բաղադրիչներ կան: Այս երկու բաղադրիչները լավ փոխկապակցված են»,-ասել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ «ապմիջուկայնացման հարցը շատ կարևոր է, այն բացահայտում է և՛ Իսրայելին, և՛ նրանց, ովքեր կանգնած են նրա թիկունքում»։