Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Նորվեգացի պատգամավոր Գրյունդե Ալմելանդը Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ մասին հայտնել է Pitazo պարբերականը։
Նորվեգացի պատգամավորի խոսքով՝ ազատության հանդեպ Լոպեսի նվիրվածությունն ու հավատարմությունը բերեց Վենեսուելայի իշխանական ռեժիմի և միլիոնավոր վենեսուելացիների միջև ծանր պայքարի։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս ցանկանում են առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Կորեական թերակղզում երկար սպասված ապամիջուկայնացման համաձայնագրին հասնելու ջանքերի համար։