211652_close_icon
views-count17975 դիտում article-date 10:13 15-06-2018

Գազի սակագինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ գին ենք ուզում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երկօրյա աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը, RT-ին տված հարցազրույցում անդրա­դառնալով մի շարք քաղաքական հարցերի, պատասխանել է նաև գազի սակագնի մտահոգիչ հարցին։ Ըստ armtimes.com-ի՝ լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, ապա խնդրել է պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը։ Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, բանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը՝ երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի։ Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում։ Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ՝ հաջողություն կգրանցենք»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր