5100 դիտում
18:13 14-06-2018
Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը ևս 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրից Սարդարապատի հուշահամալիր տանող միջպետական (Մ-5)ավտոճանապարհի 43,8-ից մինչև 53,2 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։
Տարիներ ի վեր չվերանորոգված, քայքայված ճանապարհն ամբողջովին վերականգնվել է։
Շինարարությունն իրականացնող «Կապավոր» և «Արարատճանշին» ընկերությունների աշխատակիցների շուրջօրյա, արդյունավետ աշխատանքի շնորհիվ դեռևս ապրիլի կեսերին մեկնարկած ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հնարավոր եղավ ավարտել ժամկետից շուտ՝ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունից օրեր առաջ։
Ճանապարհի հիմնանորոգման ընթացքը մշտապես գտնվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Պարբերաբար շինտեղամասեր կատարած այցերի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ՝ ճանապարհն արագ և որակով կառուցելու համար։
Այս ճանապարհի հիմնանորոգմանը երկար են սպասել նաև ճանապարհամերձ համայնքների բնակիչները։ Նրանք գոհ են շինարարների աշխատանքից։ Բացի պայմանագրով նախատեսվածից, գյուղացիների խնդրանքով բարեկարգվել են նաև գյուղամիջյան մի շարք ճանապարհներ:
Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ շինարարներն աշխատել են օր ու գիշեր։ Նախագծից դուրս ասֆալտապատել են նաև դեպի դպրոց և եկեղեցի տանող ճանապարհները։
Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, սակայն, գործն այստեղ չի ավարտվել։ Հերթական շրջայցի ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները տվել են հիմնանորոգված ճանապարհի գնահատականը։
Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ղեկավար Դավիթ Հովսեփյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական բոլոր նորմերին համապատասխան։ Անցել են լաբորատոր փորձարկումները։ Ե՛վ որակական, և՛ հարթության տեսանկյունից բոլոր փորձարկումները համապատասխանում են սահմանված չափանիշներին։
Մայիսի 28-ի տոնակատարության ընթացքում, զինտեխնիկայի տեղաշարժի հետևանքով որոշ հատվածներում ասֆալտը վնասվել է։ Գնահատելով վնասված հատվածները՝ Դավիթ Հովսեփյանը նշեց, որ այն չնչին ծավալ է կազմում, և շատ կարճ ժամանակահատվածում շինարարները կվերականգնեն։
Հիմնանորոգման արդյունքում 9.8 կմ ընդհանուր երկարությամբ մոտ 19մ լայնությամբ ճանապարհն ասֆալտապատվել է։ Փռվել է նախ 3 սմ հաստությամբ հարթեցնող շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին շերտը։
Հիմնանորոգումից հետո ևս 3 տարի ճանապարհը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։ Այդ ընթացքում թերություններ ի հայտ գալու դեպքում ճանապարհաշինարարներն իրենց միջոցներով կվերացնեն դրանք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
14:25 25-08-2017
Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի
4689 դիտում
15:10 19-10-2018
2018-ին նորոգված ճանապարհները 3 տարի երաշխիքային ժամկետի մեջ են․ ի հայտ եկած թերությունները կշտկեն շինարարները
1598 դիտում
21:12 26-01-2014
Ինչ է լինելու Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի աշխատակազմի հետ. տեսանյութ
Այս բաժնից
922 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
946 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով