211652_close_icon
views-count2223 դիտում article-date 14:25 25-08-2017

Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի

Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։

Նմանատիպ նյութեր