Ինչ է լինելու Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի աշխատակազմի հետ. տեսանյութ
2012թ.-ին թանգարանն ունեցել է մոտ 13 հազար այցելու, 2013-ին այցելությունները կրկնապատկվել են: Թանգարանային ձեռքբերումներից անցում կատարվեց դեկտեմբերին թանգարանում տեղի ունեցած միջադեպին, որի պատճառով Արմավիրի ոստիկանությունը նախաքննություն էր սկսել` տուժող ճանաչելով թանգարանի հսկիչներ Անիկ Միքայելյանին և Սիրանուշ Զադոյանին:
Արիստակեսյանը, համապատասխան կրթություն չունենալու պատճառով, որոշել էր այլ աշխատանքի տեղափոխել ցուցանմուշների պահապաններ Անիկ Միքայելյանին և Սիրանուշ Զադոյանին: Տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև, ըստ տուժողների, ծեծկռտուք: Անիկն ու Սիրանուշը հայտնվել էին Արմավիրի հիվանդանոցում և դեպքի կապակցությամբ դիմել ոստիկանություն:Հանցակազմի բացակայության պատճառով, ապացույցների անբավարար լինելու պատճառով քրգործը մերժվել է:
Անիկն ու Սիրանուշը շարունակում են նույն տեղում աշխատել, ուստի Արիստակեսյանը համարում է, որ հաստիքացուցակը վերանայման կարիք ունի:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/hy1357656036/1390658197]armnewstv.am[/url]