211652_close_icon
views-count84921 դիտում article-date 17:13 14-06-2018

Ողբերգական դեպք Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է նախկին դատավորի կախված դին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Երևանի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր, և նրա դին հայտնաբերել է որդին, ով էլ ահազանգել է իրավապահներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր