Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Lixiang»-ը, «Mercedes»-ը և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Հ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Մ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Մ․-ի 1,5 ամսական ուղևոր Լ․ Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Արեն Բ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վարդան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գարիկ Հովհաննիսյանը և Գարեգին Մովսիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և քննիչ Բաբիկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։