ՄԹ ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր
Միացյալ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը և վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու և ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։