211652_close_icon
views-count14850 դիտում article-date 21:39 12-06-2018

Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. մամուլի քարտուղար

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը: «Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»,- գրել է նա: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր