Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ կայացած գագաթաժողովը
Հայաստանը ողջունում է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ կայացած գագաթաժողովը:
Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի էջում։
«Հայաստանը դա կարևոր քայլ է համարում Կորեական թերակղզում տարաձայնությունների հաղթահարման ու լարվածության նվազեցմանն ուղղված համապարփակ լուծում գտնելու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ: