Խոսեպ Գվարդիոլա. Երբեք չեմ վերադառնա «Բարսելոնա» որպես մարզիչ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր նախկին թիմ` «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ լուրերը:
«Ես երբեք «Բարսելոնա» չեմ վերադառնա մարզչի կարգավիճակով: Իմ կյանքի այդ փուլն արդեն ավարտվել է», ասել է Գվարդիոլան:
Գվարդիոլան կատալոնական ակումբը ղեկավարել է 2008-2012 թվականներին: Այդ ընթացքում նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի և Իսպանիայի Սուպերգավաթի տիտղոսները, երկու անգամ` Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը: