Պաքարն ավարտված չէ. հայության հետ միասին կնվիրվենք մեր երկիրը շենացնելու գործին․ Արամ Մանուկյան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Ազատումս պայմանավորում եմ ոչ միայն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, այլև հանրության շրջանում գրանցված փոփոխությամբ։ Մարդկանց գիտակցության մեջ այս ընթացքում շատ բան փոխվեց»,- լրագրողների հետ զրույցում երեկ կալանքից ազատվելուց հետո ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը՝ նույն գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդին։ «Պաքարն ավարտված չէ. սպասենք՝ տղերքը բոլորը դուրս գան։ Պետք է հայության հետ միասին նվիրվենք մեր երկիրը շենացնելու գործին»,- հավելեց նա։
Արամ Մանուկյանը հայտնեց, որ առաջնահերթ բուժման հարցերով է զբաղվելու (ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ)։ Նաև նշեց, որ մտադիր է ընդհատված ուսումը շարունակել Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում։ Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կազմում ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, շենքեր-շինություններ զավթելու, պատանդառության, զենք-ռազմամթերք հափշտակելու և դիտավորությամբ գույք ոչնչացնելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]