82916 դիտում
18:49 08-06-2018
Արտակարգ դեպք Երևանում. Քանաքեռ-Զեյթուն ծննդատան բակում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աջ այտոսկրի սալջարդ» ախտորոշմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Բ.-ն։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ծննդատան բակում, երբ նկատել է, որ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են ու ինքը փորձել է միջամտել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը ու այդ ժամանակ հարվածներ է ստացել ինքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Քանաքեռ -Զեյթունի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արմեն Բ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչյա Ա.-ին, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։
Վերջինս հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Արմեն Բ.-ին, ով աշխատում է նշված ծննդատանը՝ որպես տնտեսվար, տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ոստիկանությունը պարզում է նաև կռվի մասնակիցների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
66373 դիտում
16:09 10-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)