Գործարարներն առկախել են Անտառաշենի ճոպանուղու կառուցման ծրագիրը. «Իրատես»
«Իրատեսի» տեղեկություններով՝ արտասահմանցի ներդրողները Լոռու մարզի Անտառաշեն գյուղում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել:
Ենթակառուցվածքների ծրագիրը, որ նախատեսում էր հյուրանոցների կառուցում և ճոպանուղու գործարկում, առկախվել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով:
«Ծրագրին կանդրադառնանք մեկ-երկու տարի անց՝ նոր ընտրություններից ու նոր կառավարության ձևավորումից հետո»,- ասել են արտասահմանցիները:
Նշենք, որ եթե իրագործվեր ծրագիրն ու ճոպանուղին շահագործվեր, ապա զբոսաշրջիկները ճոպանուղու ամենավերին կետից կարող էին տեսնել Թբիլիսին, Կազբեկը, Արարատն ու Արագածը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]