Արարատ Զուրաբյանն առաջարկում է քանդել ԿԳԲ-ի շենքը և լիճ սարքել տեղում
                        ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առաջարկեց կառավարության քանդել ԿԳԲ շենքը, դրա տեղում լիճ սարքել, միգուցե ջուրը քշի այդ չարիքը: Նա նշեց, որ այդ կառույցը պետք է լրջորեն վերաձևավորվի: 
Պատգամավորը հիշեցրեց, որ խորհրդային բռնազավթման տարիներին Արևելյան Գերմանիայում գործող հատուկ ծառայությունը («Շտազի») լուծարվեց Գերմանիաների միավորումից հետո։ Նույն տրամաբանությամբ, պատգամավորը առաջարկեց լյուստրացիա իրականացնել՝ գաղտնազերծել ԿԳԲ-ի արխիվները և Հայաստանից մաքրել կեղտը:
Զուրաբյանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին կոչ արեց հաճախ խոսել այդ թեմայով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

