ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի, բայց հնարավորություն ենք տալու, որ Կառավարության ծրագիրն ընդունվի․ Շարմազանով
Ականատես կլինեք, որ ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի Կառավարության ծրագրին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով հարցին, թե քաղաքական թևը դեմ է քվեարկելու, իսկ գործարար թևը՝ կողմ, Էդուարդ Շարմազանովն ասաց․
«Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են, հնարավորություն ենք տալու՝ Կառավարության ծրագիրն ընդունվի»,- շեշտեց նա։
Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ այսօր «ՀՀԿ» խմբակցությունից հեռացողներ չեն եղել: