211652_close_icon
views-count6790 դիտում article-date 10:06 07-06-2018

Աջափնյակում ջրամատակարարումը 14 ժամով կդադարեցվի.«Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փող. 1-ից-6, Մարգարյան փող. 5, 7, Հալաբյան փող. 22-ից-38 (զույգ) համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, Ֆիզիկայի ինստիտուտի, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր