2597 դիտում
17:01 06-06-2018
Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Այսօր ՌԴ Տուվայի շրջանում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, բացելով նիստը, ասել է, թե ԱՊՀ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչության կողմից:
«Խորհրդանշական է, որ նիստն անցկացվում է Ասիայի աշխարհագրական կենտրոնում՝ Կիզիլում: Համատեղ սահմաններն ու պատմական կապերի ընդհանրությունը մեզ թույլ է տալիս վստահելի երկխոսություն ծավալել ամենահրատապ թեմաների շուրջ», - ասել է Շոյգուն։
Ռուսաստանի Տուվայի շրջանը գտնվում է Մոնղոլիայի հետ սահմանին: Պատվավոր հյուրի կարգավիճակով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Մոնղոլիայի պաշտպանության նախարարը:
Նիստի ընթացքում Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով ազգային Զինված ուժերի ամրապնդման գործում: Նույն մաղթանքով Շոյգուն շնորհավորել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
11:48 30-04-2019
Դավիթ Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
1389 դիտում
14:11 23-12-2015
Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
1685 դիտում
19:06 10-11-2021
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
Այս բաժնից
685 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
757 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg