211652_close_icon
views-count2952 դիտում article-date 15:42 06-06-2018

Արցախում պետք են կադրային լուրջ փոփոխություններ. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի մասին. news.am

Արցախում պետք են կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը եւ կոնկրետ մենք՝ այսօր հրաժարականի դիմում ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն պայմանավորվածությունը, որը կար: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Նրա խոսքով, հանրության մոտ կա ձեւավորված պահանջ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով. «Վերջին մի քանի ամիսներին, հատկապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի ժողովրդի մոտ եւս ձեւավորվեց փոփոխությունների պահանջ: Իհարկե, մեզ մոտ ժողովրդավարական արժեքների զարգացման առումով լուրջ առաջընթաց ենք արձանագրել, բայց այդ իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջն Արցախում ավելացավ եւ իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ վերջին մեկ ամսում Արցախի նախագահի հետ քննարկել են, թե ինչպիսի բարեփոխումներ պետք է իրականացնել, որը թույլ կտա վստահություն ներշնչել հասարակությանը, թույլ կտա իրականացնել ճիշտ բարեփոխումներ, առաջին հերթին քաղաքացիական հասարակարգի զարգացման ճանապարհին: «Բոլոր քննարկումների ժամանակ հիմքում դրվում էր կադրային լուրջ փոփոխությունների հարցը: Մայիսի վերջին արդեն նախագահը դրել էր կադրային լուրջ փոփոխությունների հիմքը, որը պետք է շարունակվեր, բայց տեղի ունեցան զարգացումներ կենցաղային հողի վրա, որը բերել է հանրության նոր պահանջների, բայց որը ընդգրկված էր բարեփոխման ընդհանուր քաղաքականության մեջ: https://news.am/arm/news/455219.html

Նմանատիպ նյութեր