211652_close_icon
views-count1722 դիտում article-date 20:20 06-06-2018

Բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 21.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը 2017 թ. մարտի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի և 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր