211652_close_icon
views-count1294 դիտում article-date 17:32 27-08-2019

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի անցակետում

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 26-ին, ժամը 09.45-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի 47-ամյա քաղաքացու, որը 2014 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (սպանության սպառնալիք, մարմնական վնասվածք պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր