Առողջապահության վերանշանակված փոխնախարարը աղմկահարույց նախագծերի հեղինակն է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության կազմը երեկ կրկին համալրվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված չորս նշանակումներից միայն մեկի անունն էր թերևս ավելի շատ հայտնի հանրությանը: Սերգեյ Խաչատրյանը, որը հասարակության կողմից քննադատված նախագծերի հիմնական հեղինակն է, կրկին նշանակվեց առողջապահության նախարարի տեղակալ:
Ընդգծենք, որ նա դեղերի՝ դեղատոմսով վաճառքի որոշման առաջին ջատագովներից էր, բացի այդ, նրա նախագծերից էր նաև հանրային վայրերում ծխելն արգելող, դրա դիմաց ահռելի տուգանքներ կիրառելու նախաձեռնությունը, որը ևս հանրության դիմադրությանն արժանացավ: Ընդ որում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Խաչատրյանը նաև ՀՀԿ անդամ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]