211652_close_icon
views-count8253 դիտում article-date 19:20 05-06-2018

Կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական

Հայ հանճարեղ գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը, նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական, հայտնում է [url=http://www.armtimes.com/hy/article/138664]armtimes.com[/url]-ը։ Նորանշանակ խորհրդականը մեզ հետ զրույցում հետագա անելիքների եւ ծրագրերի մասին մանրամասներ ասել դեռ չցանկացավ, սակայն նշեց, որ այս պահին թե՛ ինքը եւ թե՛ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու նախարարության մյուս աշխատակիցները զբաղված են իրավիճակի խորը ուսումնասիրությամբ եւ գնահատմամբ: «Անելիքները շատ-շատ են, իսկ մշակույթի ոլորտում ակնհայտ փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- ասաց մշակույթի նախարարի նորանշանակ խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը:

Նմանատիպ նյութեր