211652_close_icon
views-count7180 դիտում article-date 16:23 05-06-2018

Յայա Տուրե. Ցանկանում եմ կոտրել Գվարդիոլայի մասին միֆը. նրան դուր են գալիս քծնող խաղացողները

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Պեպը սիրում է գերիշխել և ցանկանում է հլու-հնազանդ խաղացողներ ունենալ, որոնք կլիզեն իր ձեռքերը: Ինձ դուր չեն գալիս նման հարաբերությունները: Ես հարգում եմ իմ մարզչին, սակայն ես նրա ապրանքը չեմ: Ինչպես շատ ուրիշ խաղացողներ, ես էլ եմ վիճել մարզիչների հետ, սակայն գալիս է մի պահ, երբ վիճողները համաձայնության են գալիս: Պեպի հետ դա հնարավոր չէ, նա շատ կոշտ է: Ես ցանկանում եմ կոտրել Գվարդիոլայի մասին միֆը: «Բարսելոնան» նա չի ստեղծել: Նա կարողացավ ընդամենը հարմարացնել այն, ինչը ստեղծել էր Կրոյֆը: Նույնը նա փորձեց անել «Բավարիայում» և «Ման Սիթիում»: Ինձ համար Զիդանն ավելի հզոր է: Պեպը կեղծավոր է, նա գովում էր ինձ, սակայն միայն այն պատճառով, որ ես էի թույլ տալիս նրան դա անել: Այնպիսի տպավորություն ունեմ, որ Պեպն առանց որևէ հարգանքի ամեն ինձ արեց, որպեսզի թիմում իմ վերջին մրցաշրջանը փչացնել: Դա ցավ է պատճառում, երբ դու 8 տարի անցկացրել ես ակումբում: Երկրպագուներին հրաժեշտ տալիս չեմ լացել, քանի որ ընդմիջում էր, և ես այլևս չէի ցանկանում տեսնել այդ մարզչին», ասել է Տուրեն:

Նմանատիպ նյութեր