ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ԺՊ-ն լքելու է իր պաշտոնը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կատարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկ ու կես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում: Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մատակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերականգնելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]