211652_close_icon
views-count107540 դիտում article-date 10:02 04-06-2018

Բաց նամակ Իտալիայի Հանրապետության քաղաքացի, իրեն դոն հռչակած ոմն Պիպոյին՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի՝ Հեղինե Ղազարյանից

Ընկեր Դոն, քրեական հեղինակություն, կամ, ինչպես դու ես քեզ կոչում` բարերար, քսանհինգ տարի հայրենի հողից հեռու ապրել ու հաստատվել, ինքնակոչվել ես դոնի կամ բարերարի, կասես, թե՞ երբևէ ինչ օգուտ ես տվել քո հայրենիքին կամ, առավել ևս , քո ծննդավայր Էջմիածնին։ Եթե, ինչպես նշում եք այդքան բարի բարերարներ եք ու սիրում եք Էջմիածինն ու Էջմիածնեցուն, ապա այդ դեպքում ինչո՞ւ մեր մի քանի անտուն բնակիչներին չհովանավորեցիք տուն ունենալու հարցում, քանի որ դա ձեզ համար կոպեկները արժեր, այլ դա արեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը։ Եթե անդադար դուք եւ ձեր կողակիցները կրկնում եք թէ բարերար եք, ինչո՛ւ քո ծննդավայրում որևէ մի զոհվածի կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների չեք հովանավորել ուսման վարձի վճարով, որպեսզի այդ երեխաները ապագա ունենան եւ նաեւ մեր ապագան կերտեն։ Անպես չէ, որ իմ մատնանշած երեխանները չեն ստացել այդ հոգատար վերաբերմունքը։ Այո´, ստացել են, բայց ոչ թե քո պես «բարերարից»,այլ ստացել են մեր Սուրբ քաղաքին արժանի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից։ Նա ոչ թե բարերար է, այլ անփոխարինելի քաղաքապետ և ձեզանից ոչ ոք իրավունք չունի համեմատական անցկացնել ձեր և մեր քաղաքապետի միջև, դա ուղղակի անթույլատրելի է։ Ընկեր դոն, դուք ու ձեր նմանները շուրջ քսանհինգ տարի լքել եք հայրենիքը, նամանավանդ այն դժվար տարիներին, որ հայրենիքը ուներ ցանկացած մեկ ավել հայրենակից-զինվորի կարիքը։ Դուք փախաք դժվարություններից, բայց մարդիկ մնացին, ապրեցին, պայքարեցին` մեկ կտոր ավել հող, հայրենիք և պետություն ունենալու ձգտումով։ Իսկ հիմա, չգիտես որտեղից հայտնվել եք ու մեր բոլորի տարած խաղաղության հաղթանակը փորձում եք սեփականացնել` ի շահ ձեր անձնական վրեժխնդրության։ Միթե դա թույլատրելի է՞։ Եթե ինքնակոչվել եք ոմն դոնի, ուրեմն ձեզ դոնին վայել պահեք,այլ ոչ թէ բարերարի անվան տակ սադրեք էջմիածնեցիներին մեր հարգված քաղաքապետի դեմ` միտինգներ կազմակերպելու համար դիմելով բոլոր ստոր միջոցների, միթե չեք ամաչում։ Ամբողջ Էջմիածնի բնակիչներին հռչակել եք վախկոտ և ոչ ունակ ինքն իրեն պաշպանող։ Այստեղ ոչ ոք, ոչ ոքից չի վախենում, ընդհակառակը` հարգում և հարգվում է։ Դուք ապացուցում եք, որ ձեր նշած կամ արած ներդրումները ինչ-որ բանի դիմաց են, երբ մարդկանց ասում եք, որ եթե եկել անում եք որևէ ներդրում, ուրեմն փոխարենը պիտի ստանաք այն ինչ դուք եք ուզում`այլապես նեդրումը չի լինի։ Իրոք` ամո՛թ է, ուշքի եկեք։ Մինչ այսօր որ դո՛ւք ներդրումներ չեք արել, միթե մեր քաղաքը չի ծաղկել՞։ 1988-ից մինչ այսօր Հայաստանում այնքան բարի բարերարներ են եղել ու կան, որոնք իրենց արած գործերի համար փոխհատուցումների չեն ակնկալել։ Իսկ դուք դեռ ոչինչ չարած,արդեն մարդկանց կիսել եք թիմերի, տարածում եք ագրեսիա, սադրում ու դրդում ինչ-ինչ քայլերի` մարդկանց խաղալիք դարձնելով ձեր նենգ շահին հասնելու համար` հանդես գալով Թավշյա հեղափոխության անվան տակ: Միթե դա քաղաք կամ քաղաքացուն հարգել է կոչվում, միթե՞ դա բարերարություն է կոչվում։ Խոսում եք մի բան, անում` լռիվ հակառակը։ Ով է մինչև այսօր խանգարել կամ ձեր ձեռքը բռնել, որ չեք արել այդ ձեր թվարկած բարի գործերը: Դե անեիք: Միթե նախկին իշխանությունը քո հարազատները չէին` սկսած նախկին ոստիկանապետ Վ.Գասպարյանից, վերջացրած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանով։ Միթե մոռացել եք` ուղիղ մեկ տարի առաջ հենց դուք էիք նույն Էջմիածնի սպորտսմեններին կանչել ու քարոզում ընտրել ՀՀԿ- ին`«ամենավստահելի գլավնիկամանդույշի» Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին գովերգելով, վստահեցնում, որ ՀՀԿ-ին ձայն տալու դեպքում պիտի գայիք ու ներդրում անեիք։ Եկաք, բայց ներդրում չարեցիք … Այսօր ինչ եղավ, ինչու եք ոգեւորվել իշխանափոխությունից։ Ուզում եք նորից ներդրումներ անել՞ հա, բա պիտի անեք նոր կառավարությանը ցույց տալու համար, թե իրականում անում եք բարերարություն, իսկ իրականում`օգտագործում առիթը։ Դուք այն մարդն եք, որ երբեք առանց ինչ որ բանի ներդրումներ չեք անի։ (Փողը ինչ-որ գործողություն արժե ձեզ համար)։ Ընկեր պիպո, իմ և հարյուրավոր Էջմիածնեցիների անունից եմ ասում, դադարեցրեք ձեր այդ չար ծրագրերը, այլապես մենք խոստանում ենք այդ նույն ստորագրահավաքը, որ տուն առ տուն ընկած, սուտ խոստումների դիմաց կազմակերպում եք մեր քաղաքապետի դեմ, մենք էլ`հանուն արդարության, կազմակերպելու ենք ձեր դեմ, ձեզ հայրենի Իտալիա հետ ուղարկելու համար: [b]Հեղինե Ղազարյան [/b]

Նմանատիպ նյութեր