34087 դիտում
21:34 03-06-2018
Հեծանվի համաշխարհային օրը Երևանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևով հունիսի 3-ը հռչակվել է «Հեծանվի համաշխարհային օր»:
Հեծանիվը մաքուր, շրջակա միջավայրին հարմար, կայուն տրանսպորտային միջոց է, ինչպես նաև՝ առողջության խթանման, կրթության ամրապնդման, սոցիալական ներգրավման գործոն և այլն: Այն նաև կոչ է ազգերին բարելավելու ճանապարհային անվտանգությունը, օգտագործելու այն որպես կայուն տեղափոխման միջոց և ներառելու տրանսպորտային ենթակառուցվածքների պլանավորման և նախագծման մեջ:
«Հեծանվի համաշխարհային օրը» առաջին անգամ է նշվում ամբողջ աշխարհում և Հայաստանում, միևնույն ժամանակ 2018թ. նշվում է հեծանվի՝ որպես գյուտի կիրառման 200-ամյակը:
Օրվա առթիվ, Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական աջակցությամբ և համակազմակերպմամբ, նախաձեռնել էր տոնական հեծանվաշքերթ:
Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, որը Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանին պարգևատրեց «Դինամո» ՄՀԿ պատվո մեդալով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 295+
295+
Նմանատիպ նյութեր
4659 դիտում
16:47 06-06-2018
Տոնական հեծանվաշքերթ հեծանիվի համաշխարհային օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
967 դիտում
14:03 02-06-2024
Երևանում Թուրքմենստանի հետ համատեղ անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար