Եվրամիությունը կոչ է արել աշխարհին ճանաչել Պաղեստինը
Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ղեկավար Ֆեդերիկա Մոգերինը Պաղեստւնը պաշտոնապես ճանաչելու կոչ է արել, հաղորդում է France Presse-ը:
ԵՎ արտաքին դիվանագիտության ղեկավարը Գազայի հատված կատարած իր այցի ժամանակ ասել է. «Մեզ պետք է Պաղեստին պետությունը: Դա Եվրոպական միության վերջնական նպատակը և դիրքորոշումն է»:
Վերջնիս խոսքով՝ աշխարհը չի կարող թույլ տալ իրեն ևս մեկ պատերազմ Գազայի հատվածում: Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ եթե Պաղեստինի ինքնավարության և Իսրայելի իշխանութունները չնստեն բանակցային սեղանի շուրջ, աա Մերձավոր Արևելքում բռնության նոր ալիք կբարձրանա:
Պաղեստինն արդեն ճանաչել է աշխարհի 135 պետություն: