Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացին
Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները «Մոսկվա-Երևան» ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել Կուբայի Հանրապետության քաղաքացի, 1980 թվականին ծնված Յասսեռ Օ.-ին, ով 2017թ. մարտի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Յասսեռ Օ-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]