Օդեսայի մարզում կօծեն XV դարի հայկական եկեղեցու զանգերը
Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ Դնեստրովսկում տեղի կունենա միջնադարի հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցուզանգերի օծման արարողությունը:
Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեից, միջոցառմանը կմասնակցի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հոգևորականների ներկայացուցիչներ և քաղաքի հյուրեր: Օծման կարգը կկատարի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, գրում է AnalitikaUA.net-ը:
Սուրբ Աստվածամոր XV դարի հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է: Կառուցը վերադարձվել է համայնքին, հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով:
Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:
Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է:
Եկեղեցիների շինարարությունը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։
[img]http://st0.shamshyan.com/editor/0938317001527939147518161.jpg[/img]