ԲԷՑ-ը չի տրվի նաև Ծառուկյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բարձրավոլտ էլեկտրական ցանցերին։ Մինչ այս, ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հարցին պատասխանելով նշել էր, որ կառավարությունը չեղարկել է ԲԷՑ-երը «Տաշիր» ընկերությանը 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը։ Գրիգորյանը պնդել էր, որ եթե այն մնա պետությանը, ավելի շահեկան կլինի։
Երեկ Փաշինյանը նախարարի հայտարարությունը սրբագրեց և նշեց. «Այս փուլում պետք է վերջնական հայտարարություն չանենք ընկերության կարգավիճակի մասին»։ Այնուհետ, Փաշինյանն ասաց, որ պետք է որոշում կայացնել՝ ճի՞շտ է այն թողնել պետության հաշվեկշռում, թե՞ տալ մասնավորի։
«Հնչել են հայտարարություններ բարձրավոլտ ցանցերի հետ կապված։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնում, թե հանձնվամ է մասնավոր կառավարման»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, որ պետք է բացառել, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչվող որևէ անձնավորության կամ օֆշորային որևէ անձ։
«Բաց և թափանցիկ մրցույթով պետք է ամեն ինչ արվի»,- ասաց նա։
Վարչապետի այս հայտարարությունը մեսիջ էր նաև Գագիկ Ծառուկյանին։ Նա իր խոսքում ասելով, որ ընկերությունը չի տրվելու իշխանության հետ կապ ունեցող անձի, հավանաբար նկատի ուներ Ծառուկյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]