3865 դիտում
16:27 01-06-2018
Արցախի պետնախարարն ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին:
Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը կարևորել է ԱՄՆ նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի և Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:
Այդ գործում ունեցած մեծ ներդրման համար Ա. Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայությանը, մասնավորապես՝ Նևադա նահանգի հայկական գաղութին: Պետնախարարն ընդգծել է նրանց գործուն դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում:
Հանդիպման ընթացքում ՀՀ պատվո հյուպատոսը Ա. Հարությունյանին է փոխանցել գիրք և հուշանվեր ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի տնտեսական ներուժի, ներդրումային մի շարք ծրագրերի և դրանց իրագործման հնարավորությունների մասին:
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
13:27 23-11-2015
ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Նևադա նահանգում
1081 դիտում
14:35 23-02-2023
Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով
Այս բաժնից
1321 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1174 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1156 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո