1372 դիտում
12:09 13-05-2020
Հարկերը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տույժերի` իջեցված տոկոսադրույքով հաշվարկելու ծրագրային ապահովումն ավարտվել է. ՊԵԿ-ը կատարել է տույժերի վերահաշվարկ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։
Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:
Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի և հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ։
ՊԵԿ-ը հայտնում է, որ ծրագրային ապահովումն ավարտվել է 12․05․20թ․-ին, և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում 21․04․20թ․-ից սկսած տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
14:51 06-05-2017
Խոշոր չափերի հարկերը չվճարելու գործով օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
Այս բաժնից
697 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
445 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին