211652_close_icon
views-count20291 դիտում article-date 10:15 31-05-2018

Արցախի վարչապետը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց լավատես չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում թեև ողջունել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ: «Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Սակայն այս պահին որևէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա։ Ըստ Հարությունյանի` «Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծմանը դեռևս որևէ կերպ պատրաստ չեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր