Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին «ցմահ ապահովեց» անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնով
Ղազախստանի խորհրդարանի սենատն այսօր օրենք է ընդունել «Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի մասին», այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Համաձայն նոր օրենքի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ցմահ կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը։
Փաստաթղթում նշված է, որ ԱԽ-ն կոորդինացնելու է երկրի ազգային անվտանգության և պաշտպանունակության ոլորտում միասնական պետական քաղաքականության վարումը՝ ներքին անվտանգության կայունության պահպանման, սահմանադրական ամրապնդման, պետական անկախության, տարածքային անվտանգության և միջազգային հարթակներում երկրի ազգային շահերի շրջանակներում։