ՉԼ-ի եզրափակչից Կարիուսի բաժանորդների թիվը սոցցանցերում աճել է 1,1 միլիոնով
«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում անհաջող խաղաց «Ռեալի» դեմ (1:3), սոցցանցերում զգալիորեն ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերել:
Գերմանացու բաժանորդների ընդհանուր աճը կազմել է 1,1 մլն մարդ (+71,83%) Գրեթեր երկու անգամ աճել է Կարիուսի բաժանորդների թիվը ինստագրամում՝ +908 000 (+92%):
Թվիթերում վերջին օրերին Կարիուսի էջին բաժանորդագրվել է 91 հազ. հոգի (+27,7), ֆեյսբուքում՝ 88 400 (+55,7%):
Կարիուսի հեղինակության աճը պայմանավորված է նրա հրապարակային ներողություններով, որոնք նա տեղադրել էր սոցցանցերում: