Քաղցկեղով հիվանդների թիվը աճել է տարեկան միջինում կես միլիոնով
Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում դարի չարիք համարվող քաղցկեղը ահռելի թռիչք է կատարել: 2012-ի տվյալներով դրան նախորդող չորս տարիներին աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը աճել է տարեկան միջինում կես միլիոնով: Հայաստանը ընդհանուր վիճակագրությունից հետ չի ընկնում, գրեթե նույն ցուցանիշն է` տոկոսային հարաբերակցությամբ:
Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում առավել շատ հանդիպողը տղամարդկանց մոտ `թոքերի, կանանց մոտ `կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղն է: Շատացել են նաև վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը Մեղրիում և Գորիսում:
Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենը նշում է որ կենտրոնի հիմնական խնդիրը քիմիաթերապիայի համար անհրաժեշտ նոր սերնդի դեղորայքի անմատչելիությունն է:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391519489]armnewstv.am [/url]