Charlie Hebdo-ի բաժանորդների թիվը գերազանցել է 200 հազարը
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի բաժանորդների թիվը հասել է 220 հազարի: Նախկինում թերթը 10 հազար բաժանորդ ուներ:
Հանդեսի աշխատակիցների տվյալներով՝ վերջին համարը վաճառվել է 8 միլիոն օրինակով, որից 7 միլիոնը սպառվել է Ֆրանսիայում, մնացածը՝ մի քանի այլ երկրներում:
Նոր համարը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ին: Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 7-ին: Իսլամիստները սպանել էին 12 աշխատակցի: